пятница, 9 марта 2012 г.

Լուրեր




Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի սկզբնամասում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Հակոբ Սաֆարյանը, վարելով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, բախվել է իր դիմացով երթևեկող Արմավիր քաղաքի բնակիչ, 56–ամյա Սամվել Սահակյանի վարած «Տոյոտա Վից» մակնիշի 23 ԼՕ 989 համարանիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի ծառին և մոտ 20 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ՃՈ աշխատակցին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ–մայոր Արամ Զախարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը։Այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքներ են կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները։ Ժամանել է նաև «Գառանտ Լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։Վթարի վայրում հավաքված քաղաքացիները Գ. Շամշյանին պատմել են, որ ՃՈ աշխատակիցը փորձել է շրջանցել ճանապարհի վրա եղած մեծ փոսը և այդ ժամանակ նրա տեսադաշտը փակել է այդ պահին նրա դիմացով երթևեկող «Տոյոտա Վից» մակնիշի 23 ԼՕ 989 համարանիշի ավտոմեքենան, «մանևրներ է արել» և որպեսզի ՃՈ ավտոմեքենան չբախվի «Տոյոտա Վից»–ին, ՃՈ տեսուչը փորձել է շրջանցել նրան, ինչից հետո բախվել է ծառին և մի քանի մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։Այս պահին ՃՈ աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքացիները պատմել են նաև՝ «էս փոսի խաթր էս էլ որերորդ դեպքնա, բայց նախորդ դեպքերում, զոհեր և վիրավորներ չեն եղել, ուղղակի ավտոներն էին իրար բախվել. եթե մարզային և տեղական իշխանությունները համապատասխան հետևություններ չանեն, էլի կկրկնվեն նման վթարները»։



Հանգստացրեք ձեր նյարդերը պարզապես սեղմելով այստեղ
Հարգելի այցելուներ, murad2012.blogspot.com-ում հնարավորություն կա ուղարկել հետաքրքիր ու զվարճալի տեսանյութեր, որոնք կհայտնվեն Հումոր բաժնում: Հումորային տեսանյութերի վերևում գրվելու է ուղարկողի անուն ազգանունը: Հարգանգներով ADMIN.
Տեսանյութերը կարող եք ուղարկել
safaryanmurad@gmail.com

darum2120@mail.ru