вторник, 20 марта 2012 г.

Անձեռ եւ անոտ տղամարդն ամուսնացել է

  Անձեռ եւ անոտ տղամարդը` Նիք Վույչիչն, ամուսնացել է: Հարսանիքը տեղի է ունեցել մարտի 12-ին, իսկ նրա ընտրյալը Քանաե Միահարան է: Հարսանիքը կայացել է Քալիֆորնիայում, որից հետո նրանք մեղրամսի են մեկնել է Հավայան կղզիներ:
Նիք Վույչիչը ծնվել է առանց վերջույթների, բայց ոտնաթաթի վրա երկու մատ է ունեցել: 1990-ին նա նույնիսկ փորձել է ինքնասպան լինել, բայց ժամանակին հասկացել է, որ իր ձեռքբերումներով կարող է ոգեշնչել ուրիշներին: Նա ոտնաթաթի երկու մատներով սովորել է գրել, մաքրել ատամները, սափրվել, սանրվել, պատասխանել հեռախոսազանգերին եւ օգտվել համակարգչից, հաղորդում է  RuFox-ը:
Նա շրջագայել է ավելի քան 24 երկրներում, հանդես եկել դպրոցներում, համալսարաններում եւ այլ կազմակերպություններում: Նա մասնակցում է նաեւ հեռուստաշոուներին եւ գրքեր գրում: Նրա առաջին գիրքը` «Կյանքն առանց վերջույթների» լույս է տեսել 2010-ին:









среда, 14 марта 2012 г.

Ստուգեք համակարգչի ժամացույցի ճշտությունը



Գոյություն ունի մի շատ հետաքրքիր կայք,որը ցույց է տալիս ցանկացած վայրի ճշգրիտ ժամանակը:Բացի դրանից այն ավտոմատ պարզում է ձեր գտնվելու վայրը և ցույց է տալիս,թե ինչքանով է ճշգրիտ ձեր համակարգչի ժամացույցը:Օրինակ՝ իմը 2,8 վայրկյանով առաջ է:Կարծում է շատ լավ հնարավորություն է,որպեսզի անիմաստ չվատնեք ձեր վայրկյաննները սեղմեք այստեղ

вторник, 13 марта 2012 г.


Սոֆի Մխեյան - "Մամա"

Մոտ մեկ ամիս առաջ Սոֆին ստացել է առաջարկ կատարել ”Մամա” երգը և լսելով այն, զգալով, որ երգը շատ հոգեհարազատ է համաձայնվել է, հեղինակն է Վահրամ Պետրոսյանը իսկ գործիքավորումը կատարել է Էդգար Ալեքսանյանը:
Երգին հաջորդեց տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը ով փայլուն կերպով կարողացել է ներկայացնել մոր և դստեր հարաբերությունները, և 4-5 րոպեյվա ընդացքում փոխանցել աննկարագրելի զգացմունքայնություն: Մայրիկի կերպարը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը:
Տեսահոլովակը մատուցվել է մարտի 8-ին որպես նվեր բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ:
Զրուցելով երգչուհու հետ տեղեկացանք, որ այս տարի նա պատրաստվում է հաճախակի անակնկալներ մատուցել իր երկրպագուներին:
Առջևում են ձայնասկավառակ, նոր տեսահոլովակ, նոր երգեր և մենահամերգ: Սոֆին սիրով շնորհավորում է բոլոր կանանց և աղջինկեի տոնը, ցանկանալով մեծ սեր և երջանկություն: ՀայՖանատն էլ իհարկե միանում է նրա մաղթանքներին:




пятница, 9 марта 2012 г.

Լուրեր




Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի սկզբնամասում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Հակոբ Սաֆարյանը, վարելով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, բախվել է իր դիմացով երթևեկող Արմավիր քաղաքի բնակիչ, 56–ամյա Սամվել Սահակյանի վարած «Տոյոտա Վից» մակնիշի 23 ԼՕ 989 համարանիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի ծառին և մոտ 20 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ՃՈ աշխատակցին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ–մայոր Արամ Զախարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը։Այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքներ են կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները։ Ժամանել է նաև «Գառանտ Լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։Վթարի վայրում հավաքված քաղաքացիները Գ. Շամշյանին պատմել են, որ ՃՈ աշխատակիցը փորձել է շրջանցել ճանապարհի վրա եղած մեծ փոսը և այդ ժամանակ նրա տեսադաշտը փակել է այդ պահին նրա դիմացով երթևեկող «Տոյոտա Վից» մակնիշի 23 ԼՕ 989 համարանիշի ավտոմեքենան, «մանևրներ է արել» և որպեսզի ՃՈ ավտոմեքենան չբախվի «Տոյոտա Վից»–ին, ՃՈ տեսուչը փորձել է շրջանցել նրան, ինչից հետո բախվել է ծառին և մի քանի մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։Այս պահին ՃՈ աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքացիները պատմել են նաև՝ «էս փոսի խաթր էս էլ որերորդ դեպքնա, բայց նախորդ դեպքերում, զոհեր և վիրավորներ չեն եղել, ուղղակի ավտոներն էին իրար բախվել. եթե մարզային և տեղական իշխանությունները համապատասխան հետևություններ չանեն, էլի կկրկնվեն նման վթարները»։



Հանգստացրեք ձեր նյարդերը պարզապես սեղմելով այստեղ
Հարգելի այցելուներ, murad2012.blogspot.com-ում հնարավորություն կա ուղարկել հետաքրքիր ու զվարճալի տեսանյութեր, որոնք կհայտնվեն Հումոր բաժնում: Հումորային տեսանյութերի վերևում գրվելու է ուղարկողի անուն ազգանունը: Հարգանգներով ADMIN.
Տեսանյութերը կարող եք ուղարկել
safaryanmurad@gmail.com

darum2120@mail.ru

четверг, 8 марта 2012 г.

среда, 7 марта 2012 г.

Microsoft-ը թողարկեց Windows 8-ի 2-րդ Beta տարբերակը: Windows 8 Consumer Preview

Microsoft ընկերությունը թողարկեց Windows 8-ի երկորդ beta տարբերակը, որից հետո արդեն կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակը: Այս տարբերակում առկա են բազմաթիվ փոփոխություններ, որոնք առաջին հայացքից կարող են անսովոր թվալ: Օրինակ Windows-ում այլևս չկա Start Menu:
Թվերը Youtube-ում

Համակարգչի ստեղնաշարի թվերը YouTube կայքում կատարում են օգտակար ֆունկցիա: YuoTube-ում յուրաքանչյուր տեսահոլովակ բաժանվում է պայմանական 10 հատվածների: Եվ ահա տեսահոլովակը դիտելու ընթացքում սեղմելով այդ թվերը կարող եք միանգամից ցատկ կատարել այդ պայմանական հատվածների վրա (թվերը սեղմելուց առաջ պետք է մկնիկի սլաքով սեղմել տեսահոլովակի վրա, որպեսզի այն դառնա ակտիվ): Այսպես օրինակ 0 թիվը սեղմելով տեսահոլովակը կսկսվի նորից, իսկ 5-ը սեղմելով ցատկ կկատարվի տեսահոլովակի մեջտեղի մասերը: Նախավերջին մասը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել 9: Փաստորեն կարելի է ենթադրել, որ 1-ը դա 10%-ն է, 2-ը՝ 20% և այսպես շարունակ:

Ձևավորեք Օդնոկլասնիկի կայքը ըստ Ձեր ճաշակի



Այսօր կրկին կխոսենք ռուսական Օդնոկլասնիկի կայքի ծառայություններից: Օդնոկլասնիկ կայքի այցելուններին առաջարկում եմ տարբերվեն իրենց ընկերներից, ապա կարող եք այս հեշտ հնարքի շնորհիվ փոխել օդնոկլասնիկի կայքի ինտերֆեյսը: Հնարավորություն կա փոխել կայքի հետևի ֆոնը և տառերի գույները: Բազմաթիվ պատրաստի դիզայներից բացի կարող եք ստեղծել նոր դիզայն և կիրառել դրանք Օդնոկլասնիկի կայքի վրա: Այժմ տեսնենք, թե ինչպես է դա արվում (այս օրինակում ցուցադրվում է Google Chrome դիտարկչի վրա իսկ մյուս դիտարկիչների վրա համարյա նույն մեթոդով է արվում):
Իսկ դուք գիտեիք?


Զառի ցանկացած երկու իրար հակադարձ կողմերի գումարը հավասար է 7-ի:
Ընձուխտը կարող է ավելի երկար դիմանալ առանց ջրի, քան ուխտը:
Դելֆինների առավելագույն արագությունը կարող է հասնել 60կմ/ժ:
Դոլլարի նշանը ստեղծվել է 1788 թվականին:
Ձայնի արագությունը ջրում 3 անգամ ավելի մեծ է, քան օդում:
Ամենաակտիվ մկանները գտնվում են աչքերում:
Բանանի 75%-ը կազմված է ջրից:
Մարդու ուղեղը օգտագործում է շնչած թթվածնի 25%-ը:
Լիալուսինը 9 անգամ ավելի պայծառ է, քան կիսալուսինը:
Ձիերը կանգնած են քնում:
Քամելեոնի լեզուն երկու անգամ երկար է իր մարմնից:



Երևի ձեզանից շատեր գիտեն այս կայքի մասին:Այսօր մտա տեսա որ ամենաշատը Հայաստանի դրոշն են վառել: Բոլորտ մտեք վառեք Ադրբեջանի դրոշը: Այցելել կայքը այստեղից: 

среда, 29 февраля 2012 г.


Բազմաթիվ այցելունների խնդրանքով կայքում տեղադրում եմ Դուռը բաց ֆիլմը: Ովքեր չեն հասցրել դիտել ֆիլմը կարող է դրտել մեր կայքում օնլաին: Նոր հայկական գեղարվեստական ֆիլմի ռեժիսորն է Ավագ Ավագյանի. "Դուռը Բաց”`Արսեն Գրիգորյանի և Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ: Ֆիլմի նկարահանումներն ընթացել են 4 ամիսների ընթացքում Հայաստանում և Վրաստանում: Նկարահանումներին մասնակցել են դերասաններ Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից: Առաջարկում եմ դիտել ֆիլմիը:




Անջելինա Ջոլիի անհավանական նմանակը


Ինչպես իմանալ ժամը` էշի ???????????????








Սա ձայնագրման առաջին համերգն է, որը Լարա Ֆաբիանը տվել իր ամուսնու Գրիգոր Լեմարչալի մահից հետո.Նա դուրս է եկել բեմ, սակայն չէր կարողանում երգել. Այնուհետև ամբողջ դահլիճը սկսեցին երգել ...

Это запись с первого концерта, который Lara Fabian дала после смерти своего возлюбленного Грегори Лемаршаля. Она вышла, но не смогла запеть. Тогда запел весь зал...







Նոր սերիալ՝ «Պատգամավորի աղջիկը»: (Գլխավոր դերում Սոֆի Մխեյան)



Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում եմ մարդիկ ում նայելիս խորը զզվանք ես զգում: Սիրտդ սկսում է արագ բաբախել, ձեռքերդ սառչում են, հետո սկսում են սրտի ծակծկոցները ու իշեմիկ հիվանդությունները: 
Ու բնավ էլ պարտադիր չէ, որ այդ մարդը շատ վատը լինի, շատ տգեղ, կամ անտաղանդ: Նա ուղղակի կարող է ազդել վրադ, իր շարժուձևով, գործերով, ու ներկայությամբ:
Աստված ինձ էլ է նման մեկին տվել: Ու կյանքս լիարժեք չստացված չէի համարի, եթե չլիներ  ՆԱ… Չէ, նա Էմին Դավիդովը չի: Չէ, Կամո Թովմասյանն էլ չի: Էռնեստ The Best-ն էլ չի: Չնայած վերջինս էլ հաստատ կարող էր լինել այդ դերում:
Դա ոչ ավել ոչ պակաս, տաղանդի կծիկ, գեղեցկության չափանիշ Սոֆի Մխեյանն է: Զարմացա՞ք:

понедельник, 27 февраля 2012 г.

Համակարգիչների անվճար սպասարկում:
Եթե դուք ունեք համակարգչի հետ կապված որոշակի հարցեր կամ խնդիրներ, ապա մեր մասնագետը բոլորովին անվճար կպատասխանի ձեր բոլոր հարցերին և կվերացնի ձեր համակարգչի թերությունները:
Ձեզ պարզապես անհրաժեշտ է ներբեռնել «TeamViewer» ծրագիրը այստեղից և աշխատեցնել այն:



Կբացվի այս պատուհանը և Դուք մեր մասնագետին կհաղորդեք «Your ID» տողում գրված թվերը, այնուհետև «Password» տողում գրվածը:
Մեր մասնագետը հնարավորություն կունենա մուտք գործել Ձեր համակարգիչ և վերացնել թերությունները:


Ավելացնեմ միայն, որ ծրագիրը գործում է միայն ինտերնետի առկայության դեպքում:


Google-ը սեփական պլանշետ կթողարկի


Google ընկերությունը մտադիր է թողարկել սեփական արտադրության պլանշետներ. հաղորդում է  CNET News-ը: Նոր արտադրանքը վաճառքի կհանվի 2012-ի ապրիլին` սկզբնական շրջանում 1,5-2 միլիոն օրինակով: Թե ո՞ր ընկերությունը կզբաղվի Google-ի պլանշետի արտադրությամբ, դեռևս հայտնի չէ:







Վաղվա մարտկոցները (ակումուլյատորները)


Ժամանակակից մարտկոցները չունեն բավարար հզորություն, թանկ են և պայթյունավտանգ: Ներկայումս գիտնականները աշխատում են նոր սերնդի մարտկոցների մշակման վրա, որոնք կփոխեն մեր կյանքը: Ապագայի մարտկոցները լիցքավորվելու են հաշված րոպեների ընթացքում և ունենալու են 20 անգամ ավելի մեծ հզորություն քան ներկայումս գոյություն ունեցողները:

воскресенье, 26 февраля 2012 г.