вторник, 20 марта 2012 г.

Անձեռ եւ անոտ տղամարդն ամուսնացել է

  Անձեռ եւ անոտ տղամարդը` Նիք Վույչիչն, ամուսնացել է: Հարսանիքը տեղի է ունեցել մարտի 12-ին, իսկ նրա ընտրյալը Քանաե Միահարան է: Հարսանիքը կայացել է Քալիֆորնիայում, որից հետո նրանք մեղրամսի են մեկնել է Հավայան կղզիներ:
Նիք Վույչիչը ծնվել է առանց վերջույթների, բայց ոտնաթաթի վրա երկու մատ է ունեցել: 1990-ին նա նույնիսկ փորձել է ինքնասպան լինել, բայց ժամանակին հասկացել է, որ իր ձեռքբերումներով կարող է ոգեշնչել ուրիշներին: Նա ոտնաթաթի երկու մատներով սովորել է գրել, մաքրել ատամները, սափրվել, սանրվել, պատասխանել հեռախոսազանգերին եւ օգտվել համակարգչից, հաղորդում է  RuFox-ը:
Նա շրջագայել է ավելի քան 24 երկրներում, հանդես եկել դպրոցներում, համալսարաններում եւ այլ կազմակերպություններում: Նա մասնակցում է նաեւ հեռուստաշոուներին եւ գրքեր գրում: Նրա առաջին գիրքը` «Կյանքն առանց վերջույթների» լույս է տեսել 2010-ին: