вторник, 13 марта 2012 г.


Սոֆի Մխեյան - "Մամա"

Մոտ մեկ ամիս առաջ Սոֆին ստացել է առաջարկ կատարել ”Մամա” երգը և լսելով այն, զգալով, որ երգը շատ հոգեհարազատ է համաձայնվել է, հեղինակն է Վահրամ Պետրոսյանը իսկ գործիքավորումը կատարել է Էդգար Ալեքսանյանը:
Երգին հաջորդեց տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը ով փայլուն կերպով կարողացել է ներկայացնել մոր և դստեր հարաբերությունները, և 4-5 րոպեյվա ընդացքում փոխանցել աննկարագրելի զգացմունքայնություն: Մայրիկի կերպարը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը:
Տեսահոլովակը մատուցվել է մարտի 8-ին որպես նվեր բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ:
Զրուցելով երգչուհու հետ տեղեկացանք, որ այս տարի նա պատրաստվում է հաճախակի անակնկալներ մատուցել իր երկրպագուներին:
Առջևում են ձայնասկավառակ, նոր տեսահոլովակ, նոր երգեր և մենահամերգ: Սոֆին սիրով շնորհավորում է բոլոր կանանց և աղջինկեի տոնը, ցանկանալով մեծ սեր և երջանկություն: ՀայՖանատն էլ իհարկե միանում է նրա մաղթանքներին:




1 комментарий: