понедельник, 27 февраля 2012 г.

Համակարգիչների անվճար սպասարկում:
Եթե դուք ունեք համակարգչի հետ կապված որոշակի հարցեր կամ խնդիրներ, ապա մեր մասնագետը բոլորովին անվճար կպատասխանի ձեր բոլոր հարցերին և կվերացնի ձեր համակարգչի թերությունները:
Ձեզ պարզապես անհրաժեշտ է ներբեռնել «TeamViewer» ծրագիրը այստեղից և աշխատեցնել այն:



Կբացվի այս պատուհանը և Դուք մեր մասնագետին կհաղորդեք «Your ID» տողում գրված թվերը, այնուհետև «Password» տողում գրվածը:
Մեր մասնագետը հնարավորություն կունենա մուտք գործել Ձեր համակարգիչ և վերացնել թերությունները:


Ավելացնեմ միայն, որ ծրագիրը գործում է միայն ինտերնետի առկայության դեպքում:


Google-ը սեփական պլանշետ կթողարկի


Google ընկերությունը մտադիր է թողարկել սեփական արտադրության պլանշետներ. հաղորդում է  CNET News-ը: Նոր արտադրանքը վաճառքի կհանվի 2012-ի ապրիլին` սկզբնական շրջանում 1,5-2 միլիոն օրինակով: Թե ո՞ր ընկերությունը կզբաղվի Google-ի պլանշետի արտադրությամբ, դեռևս հայտնի չէ:







Վաղվա մարտկոցները (ակումուլյատորները)


Ժամանակակից մարտկոցները չունեն բավարար հզորություն, թանկ են և պայթյունավտանգ: Ներկայումս գիտնականները աշխատում են նոր սերնդի մարտկոցների մշակման վրա, որոնք կփոխեն մեր կյանքը: Ապագայի մարտկոցները լիցքավորվելու են հաշված րոպեների ընթացքում և ունենալու են 20 անգամ ավելի մեծ հզորություն քան ներկայումս գոյություն ունեցողները:




Կարծես թե բոլորովին վերջերս մարտկոցների աշխարհում, որևէ խնդիր չէր նկատվում: Բջջային հեռախոսները լիցքավորվում են շաբաթը մեկ անգամ, MP3 նվագարկիչները աշխատեցնելու համար բավական էր ձեռք բերել սովորական էլեմենտներ, իսկ էլէկտրոմոբիլներ առհասարակ գոյություն չունեին: Սակայն նոր սարքերի հայտնվելուն պես դրությունը փոխվեց: Այսօր հզոր սմարթֆոն ունեցողը ամեն օր այն լիցքավորելու կարիք ունի, դյուրակիր համակարգիչների ավտոնոմ աշխատանքը խիստ սահամանափակ է մի քանի ժամերի մեջ, իսկ էլէկտրոմոբիլները` սովորական բենզինային շարժիչ ունեցող ավտոմեքենաներին զուգահեռ օգտագործելու երազանքը կարծես անիրական է:
Մոբիլ սարքերի զարգացումը և արտադրությունը այնքան սրընթաց է որ մարտկոցների զարգացումը և տեխնոլոգիան շատ են հետ մնում:
Ներկայումս աշխարհի բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ աշխատում են լիթիում իոնային մարտկոցների կատարելագործման ուղղությամբ: Այս տիպի մարտկոցի աշխատանքը շատ պարզ է` լիթիումի իոնները էլէկտրոլիտի միջավայրում հետ ու առաջ են շարժվում (լիցքաթափման ժամանակ` անոդից կատոդին) և տալիս են ելեկտրոններ: Այդ գործողության արդյունքում ստանում ենք էլէկտրական հոսանք: Խնդիրը նրանում է որ լիթիումի մեկ ատոմը կարող է տալ մեկ էլէկտրոն: Նոր մարտկոցների ստեղծման ընթացքում գիտնականների նպատակն է բարձրացնել մարտկոցների ունակությունը և արագացնել լիցքավորման պրոցեսը:
Իլինոյսի համալսարանի հետազոտողները մշակել են սիլիցիումային անոդ որի աշխատանքը 10 անգամ ավելի էֆեկտիվ է քան սովորական մարտկոցինը: Այդ նույն համալսարանում մշակել էին մարտկոցի մի նմուշ որը թեև չուներ մեծ հզորություն, բայց լիցքավորվում էր 10 վայրկյանի ընթացքում և սմարթֆոնը կարող էր մի ամբողջ օր աշխատեր առանց լիցքավորման:
Մարտկոցին կարճ ժամանակահատվածում էլեկտրականություն փոխանցելու համար անհրաժեշտ է արագ թափանցող նյութ: Գիտնականները աշխատում են եռաչափ կառուցվածքով կատոդի վրա: Դրա համար պոլիստիրոլի կլոր մասնիկները ենթարկվում են սեղմման, որից հետո այն նիկելի հետ միասին տաքացվում են բարձր ջերմաստիճանի, արդյունքում պոլիստիրոլը գոլորշիանում է և մնում է նիկելի ծակոտկեն կտորը, որը մշակելուց հետո պատվում է էլեկտրոլիտով:
Գիտնականների մեկ այլ խումբ Գերմանիայից նույնպես աշխատում է լիթիում իոնային մարտկոցների օպտիմալացման ուղղությամբ: Նրանք ստեղծել են մարտկոց, որն իր ցուցանիշներով կրկնակի բարձր է սովորական մարտկոցի ցուցանիշներից, սակայն խնդիր է դրված հասնել հզորության 5 անգամյա ավելացմանը: Այս մարտկոցների արտադրության մեջ օգտագործվում է ֆտորիդ մետաղից անոդը, այդ մետաղի առավելությունը կայանում է նրանում, որ տեսականորեն կուտակվող էներգիայի խտությունը կարելի է բարձրացնել 20 անգամ:

Դյուրակիր թե սեղանի համակարգիչ 



Հաճախ կարելի է հանդիպել օգտագործողների ովքեր տատանվում են դյուրակիր (նոութբուք) կամ սովորական` սեղանի համակարգիչ գնելու միջև:
Մինչև այս հարցի պատասխանը թե որն է ճիշտ գնել, անհրաժեշտ է նախ հասկանալ նպատակը այդ համակարգչի օգտագործման: Գլոբալ իմաստով կարելի է բաժանել 3 խումբ համակարգիչներ` իրենց օգտագործման նպատակից ելնելով:
1-ին  խումբ` համակարգիչներ նախատեսված խաղերի, երաժշտության, HD և 3D որակի  ֆիլմերի և այսպես կոչված տեսաձայնապատկերային մեծ ծավալի տվյալների մշակման համար: Իրականում իհարկե փոքր ինչ տարբերվում են համակարգիչները, որոնք նախատեսված են խաղերի համար և պրոֆեսիոնալ գրաֆիկական աշխատանքների համար, սակայն մենք կընթարնացնենք դրանք մեկ խմբի մեջ` նկատի ունենալով Հայաստանում թե´ օգտագործողների և թե´ համակարգիչների վաճառք իրականացնող ընկերությունների ոչ այնքան պրոֆեսիոնալ մոտեցումներն այս հարցում:
2-րդ խումբ  համակարգիչներ` սովորական, առօրյա գրասենյակային և տնային աշխատանքի համար:
ԵՎ վերջապես 3-րդ խումբ. տարբեր` միջին կարգի բարդության խնդիրների  և զվարճանքի համար նախատեսված:
1-ին խմբի համարգիչները (թե նութբուքերը և թե սեղանի համարգիչները) որպես կանոն ամենաթանկն են, որովհետև նրանցում նախատեսվում են ամենաբարձր կառուցվածքի և աշխատանքի հզորության սարքավորումներ: Ավելին, նոութբուքերի պարագայում մեծ են նաև էկրանի չափերը համեմատած ասենք 2-րդ կամ 3-րդ տեսակի համակարգիչների հետ, քանի որ գրաֆիկական տվյալների աշխատանքների համար պահանջվում է ավելի մեծ չափի էկրաններ, էլ չեմ ասում որ վերջիններս ապահովված են վերջին սերնդի տեխնոլոգիաներով:
Համարյա բոլոր համալրող սարքավորումները որոնք գտնվում են համակարգչում` ամենահզորն են այս կարգի համակարգիչների մեջ: Խոսքը վերաբերում է թե´ վիդեոքարտերին, թե´ օպերատիվ հիշողությանը, թե´ պրոցեսորներին, թե´ մայրական տպասալին և անգամ հոսանքի սնուցման բլոկին:
2-րդ խումբ համարգիչները որպես կանոն մոտ են 3-րդ խմբի համակարգիչների գնին այն իմաստով, թեև փոքր ինչ զիջում են այնուամենայնիվ,  որ այս համակարգիչներում հիմնական շեշտը դրվում է համակարգչի կողմից սովորական տիպի տվյալների մշակման վրա, իսկ այդ նպատակի համար բավական է ունենալ արագագործ պրոցեսոր (2.2-3.2 ԳՀց, 2 կամ ավել միջուկներով համալրված), միջին արագության և հիշողության չափի օպերատիվ հիշողություն (ՕՀ)  (3-6 ԳԲ, 1066/1333 ՄՀց ), միջին ծավալի` 350-500 ԳԲ կոշտ սկավառակակիր (16/32 ՄԲ քեշ հիշողությամբ) 7200 ՊՏ/Ր արագությամբ (նոութբուքերի դեպքում այն կարող է լինել նաև 5400 ՊՏ/Ր), մայրական տպասալ` իր ներկառուցված վիդեոքարտով (256-512 ՄԲ գրաֆիկական հիշողության ծավալով), սովորական օպտիկական կրիչ DVD և CD  գրել և կարդալու ունակությամբ  և միջին հզորության հոսանքի սնուցման բլոկ` 300-400 ՎՏ իրական արտահանվող հզորությամբ (նոութբուքերի դեպքում այս սարքավորման դերը տանում է հոսանքի ադապտերը): Նաև մի քանի մանր մունր սարքավորումներ` կախված նրանց անհրաժեշտությունից: Խոսքը այս 3 տիպի համակարգիչների մեջ իհարկե վերաբերվում է միայն համակարգչի հավաքատուփի սարքավորումներին:
Վերջապես 3-րդ խմբի մեջ ամեն բան նախատեսված է միջին կառուցվածքի. Այս դեպքում էլ ունենք` պրոցեսոր` 2.7-3.4 ԳՀց, 2 կամ ավելի միջուկներով համալրված, ՕՀ`3-8 ԳԲ, 1066/1333 ԳՀց,  Մայրական տպասալ ներկառուցված կամ առանց վիդեոքարտի, Վիդեոքարտ` 512-1024 ՄԲ գրաֆիկական հիշողության ծավալով, կոշտ սկավառակակիր`500-1000 ԳԲ հիշողության ծավալով (16/32 ՄԲ քեշ հիշողությամբ) 7200 ՊՏ/Ր արագությամբ և հոսանքի սնուցման բլոկ` 400-450 ՎՏ իրական արտահանվող հզորությամբ:
Այժմ գանք այն հարցին, թե ի վերջո ինչ տարբերություններ կան և կան արդյոք առավելություններ կամ թերություններ նոութբուքերի և սեղանի սովորական անհատական համակարգիչների միջև:
Մինչև այս հարցին անդրադառնալը որպես “սև արկղ” երկուսն էլ դիտարկելով՝ այսինքն դիտելով երկուսն էլ իրենց զուտ հարմարավետության տեսակետից, պիտի ասեմ, որ նոութբուքերի դեպքում դրանք հեշտ է տեղափոխել, եթե օրինակ անհրաժեշտություն կա գործուղման մեկնել կամ գնալ հանգստանալու կամ աշխատավայրում նույն համակարգչի վրա աշխատելու անհրաժեշտություն կա, այս տարբերակը լավ լուծում է այդ խնդիրը լուծելու համար: Ընդհանրապես ոչ շատ հզոր դյուրակիր համակարգիչների (նոութբուքերի) քաշն այսօր արդեն բավականին թեթևացել է նախորդ տարիների հետ համեմատած` 2-3 կգ:
Մյուս առավելությունն այն է որ նոութբուքերը քիչ են հոսանք ծախսում և հետևաբար ունեն նվազ ծախսվող հզորություն համեմատած սովորական համակարգիչների հետ:
Օրինակ XMG P501 Pro խաղային նոութբուքը, որը հագեցած է Intel i7 2720QM (մինչև 3.3 ԳՀց արագագործություն) 2-րդ սերնդի հզորագույն պրոցեսորով, ունի 8 ԳԲ /1333 ՄՀց օպերատիվ հիշողություն,  15.6’’ Full HD LED էկրան,  750ԳԲ,  7200 ՊՏ/Ր կոշտ սկավառակակիր,  NVIDIA GeForce GTX 580M ամենավերջին սերնդի հզորագույն վիդեոքարտ, որը ծախսում է, որոշ հաշվարկների արդյունքում,  125-214 ՎՏ հզորություն, ունի ընդամենը180 ՎՏ հզորության հոսանքի ադապտեր: Իհարկե սա բավարար չի իր ամբողջ հզորության համար, սակայն եթե նայելու լինենք այլ բրենդների նմանատիպ նոութբուքերը կտեսնեք որ առավելագույն հզորությունը սրանից չի անցնում:  Եթե նույնիսկ ընդունենք որ խաղային նոութբուքերը չունեն բավարար հզորության հոսանքի ադապտեր և ընդունենք որ այն պետք է լինի նվազագույնը մոտ 300ՎՏ, անգամ այդ դեպքում այն քիչ է սովորական համակարգչի ծախսած հզորությունից:
Սեղանի սովորական համակարգչի, օրինակ նույն սերիայի`  GeForce GTX 580 միայն վիդեոքարտի ծախսած հզորությունը առավելագույնը 244 ՎՏ է` համաձայն արտադրող ընկերության ներկայացրած պարամետրերի, այն դեպքում, երբ համակարգային (համակարգչի) նվազագույն հզորության պահանջը 600 ՎՏ է: Իսկ այս հզորության միայն սնուցման բլոկը հայաստանյան գներով կազմում է մոտ 40.000 դրամ:
Սակայն մյուս կողմից, հենց նմանատիպ և այլ մեծածավալ տեղեկատվության մշակման պատճառով նոութբուքերն ունեն հովացման լուրջ խնդիրներ, ի տարբերություն սեղանի համակարգիչների, որոնց մոտ չափսերի մեծության և հովացման ժամանակակից համակարգերի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի արդյունավետ լուծել այս խնդիրը:
Նոութբուքերի մյուս առավելությունը այն է, որ վերջիններս ունեն ավտոնոմ հոսանքի սնուցում իրենց իսկ կուտակիչների շնորհիվ: Այսինքն նոութբուքը կարելի է իր իսկ սնուցմամբ տեղափոխել և աշխատել այնպիսի պայմաններում, որտեղ չկա կամ հարմար չէ միանալ սնուցման աղբյուրին: Սեղանի համակարգիչները չունեն այսպիսի հնարավորություն: Նույնիսկ եթե սեղանի համակարգիչը միացվի ասենք օրինակ 1500ՎԱ/865ՎՏ  սերվերային հզոր անխափան սնուցման սարքավորմանը (UPS), ապա անգամ այս դեպքում հնարավոր կլինի այդ համակարգիչն աշխատեցնել առավելագույնը 30-40 րոպե` կատարելով միայն շատ թեթև գրասենյակային աշխատանքներ, այն դեպքում, երբ նոութբուքերի պարագայում այդ թիվը նվազագույնը երկու անգամ ավելի մեծ է:
Այս ամենով հանդերձ նոութբուքերն ունեն մի քանի արտահայտիչ թերություններ ի տարբերություն սովորական սեղանի համակարգիչների:
Նախ, նոութբուքերի ծառայողական(սերվիսային) սպասարկումը նվազագույնը երկուսից երեք անգամ ավելի թանկ է քան սովորական համակարգիչներինը: Ասենք, եթե ձեր սեղանի համակարգիչը պետք է մաքրել և/կամ կատարել տեխնիկական պրոֆիլակտիկ միջոցառումներ ապա այն ձեր վրա կնստի 3000-6000 դրամ: Նութբուքերի պարագայում այդ թիվը տատանվում է 10.000-15.000 դրամի սահմաններում: Սա պայմանավորված է առաջին հերթին նոութբուքերի չափից շատ կոմպակտ չափսերի հետ, որը հնարավորություն չի տալիս արագ քանդել և այնուհետ հավաքել նոութբուքի բաղադրամասերը: Մյուս պատճառն էլ պայմանավորված է նութբուքերի բարձր արժեքով և հետևաբար նաև վնասի ռիսկն էլ համապատասխանաբար մեծ է:
Մյուս թերությունը նա է որ լինելով բավականին կոմպակտ չափսերի, աշխատանքի ընթացքում,  նոութբուքերի ստեղնաշարերը, մկնիկները ստեղծում են բավականին անհարմարություններ: Ստեղնաշարերի դեպքում օրինակ, ստեղները բավականին փոքր են և ամբողջությամբ ներփակված են իրար մեջ, որն իր հերթին մեծացնում է սխալվելու հավանականությունը: Մկներն էլ ունեն արձագանքման բավականին փոքր  աստիճան նաև հարմար չեն ձեռքի համար: Կոմպակտ չափսերի պատճառով ներփակված և քանակով քիչ են  նաև նոութբուքերի կապի ինտերֆեյսները (USB, LAN, HDMI, VGA, Card Reader…)
Եվս մի թերություն.   Նոութբուքերի պարագայում միևնույն կառուցվածքի որոշ բաղադրամասեր ավելի թանկ են քան սովորական համակարգչինը:
Կան ուրիշ թերություններ ևս որոնց վրա հարկ չենք համարում այժմ կանգ առնել:
Ինչ վերաբերում է այն հարցին թե ի վերջո որն է նախընտրելի ձեռք բերել` նոութբուք թե սեղանի սովորական համակարգիչ, պիտի ասեմ որ ամեն ինչ կախված է աշխատանքի բնույթից և ունեցած հնարավորություններից:
Եթե շատ հաճախ ձեզ անհրաժեշտ է լինում աշխատել թե ՜ տանը, թե ՜  օդանավում և թե ՜ աշխատավայրում և այլն, ապա ձեռք բերեք նոութբուք համակարգիչ: Եթե ձեզ պետք է ավելի շատ հարմարավետություն, բարդ գրաֆիկական խաղեր խաղալ և ֆիլմեր դիտել, նաև կատարել գրաֆիկական բարդ աշխատանքներ, ապա ձեռք  բերեք սեղանի համակարգիչ: Այս պարագայում նույնիսկ հզոր նոութբուքի գնումը նպատակահարմար չէ:  Ինչ վերաբերում է գնին, ապա համեմատության համար բերում ենք ձեզ համարյա նույն կառուցվածքի երկու համակարգիչների օրինակներ.
Պրոցեսոր`intel i5-2.5 ԳՀց, Օպերատիվ հիշողություն` 4 ԳԲ, Մայր պլատա, Կոշտ սկավառակակիր` 500 ԳԲ, Օպտիկական կրիչ` DVD/RW,  Վիդեոքարտ` 1 ԳԲ ՎՕՀ, Վեբ տեսախցիկ` 1.3 ՄՊքս, Էկրան`17’’ LED:
Այս պարամետրերով սեղանի սովորական համակարգիչն արժե մոտավորապես 390.000-430.000 դրամ, իսկ նոութբուք համակարգիչը`  400.000-440.000 դրամ:
Ինչպես տեսնում եք գների մեջ էական տարբերություն չկա:  Ընտրությունը ձերն է…


Комментариев нет:

Отправить комментарий